Բեռլինում ռուս լրագրողների դեմ ահաբեկչության փորձ է կանխվել
Բեռլինում կանխվել է ռուս լրագրողների և նրանց ընտանիքների դեմ հնարավոր ահաբեկչությունը:
Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան տվյալներով՝ մայիսի 6-ի կեսօրին փողոցից նետված շշով ջարդել են տան բնակարաններից մեկի պատուհանը, որտեղ գտնվում էին լրատվամիջոցների աշխատակիցները։ Տան զննության ժամանակ կասկածելի առարկա է հայտնաբերվել՝ կազմված հեղուկով լցված մեծ տարայից, ինչպես նաև պլաստմասե շշից և գազի բալոնից, որի վրա ժապավենով ամրացված էին մետաղալարեր։
«Գերմանացի իրավապահները շտապ տարհանել են բնակիչներին, կանչել հրշեջ ծառայություն և սակրավորներին։ Վերջիններս հաստատել են, որ իրը ենթադրաբար ինքնաշեն պայթուցիկ է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Այնուհետև դիվանագետները նոտա են հղել Գերմանիայի ԱԳՆ՝ հետաքննություն անցկացնելու պահանջով։ Բեռլինի ոստիկանությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ հետաքննությունն արդեն ընթացքի մեջ է՝ ներգրավված են դատախազությունն ու պետական անվտանգության վարչությունը։
Նմանատիպ հոդվածներ
Թշնամին կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ. կա վիրավոր. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է՝ քիչ առաջ տեղեկացանք, որ թշնամին ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։Լրատվամիջոցի տե...
Սոթքում վիրավորվածը հանքավայրի 35-ամյա հորատողն է․ նրան այս պահին վիրահատվում են
Սոթքի հանքավայրում այս պահին աշխատանքները դադարեցված ենք, աշխատակիցները տարհանվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում...
Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանել է Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը
Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը պարզաբանել է Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի շուրջ...
«Ինչո՞ւ են դպրոցական երեխաները դարձել քաղաքական շահարկումների նյութ և ովքեր են նրանք»․ Կարին Տոնոյան
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը գրում է. ««Ինչո՞ւ են դպրոցական երեխաները դարձել քաղաքական շահարկումների նյու...