
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում անհնազանդության ցույցերը մեկնարկել են, իսկ ԱԺ-ում արտահերթ նիստ է

Երևանում մեկնարկել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները:
Քաղաքացիները, ընդդիմադիր պատգամավորների հետ, փակում են Երևանի տարբեր փողոցները, քայլերթեր և իրազեկման ակցիաներ են անում:
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է՝ քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են անում Երևանում և մարզերում։ Ցուցարարները պարբերաբար նաև ավտոերթեր, քայլեթեր, իրազեկման ակցիաներ են անում՝ ընդդիմադիր պատգամավորների հետ: