ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ տեսք ունի Գագիկ Խաչատրյան մեգաառանձնատունը, որն ԱՄՆ-ն ցանկանում է առգրավվել

 Հրապարակվել են կադրեր Գագիկ Խաչատրյանի Լոս Անջելեսի  մեգաառանձնատնից:  Ահա այսպիսի տեսք ունի այն մեգաառանձնատունը, որը ԱՄՆ դաշնային կառավարությունը ցանկանում է առգրավել: Համաձայն պնդման` այն գնվել է միլիոնավոր կաշառքներով: Այս մասին տեսանյութ է հրապարակել ABC7 հեռուստաալիքը:

ԱՄՆ արդարադատության նախարարության բողոքի տվյալներով՝ տունը 2011 թ. 14.4 միլիոն դոլարով գնվել է Գագիկ Խաչատրյանի և նրա երկու որդիների անունից։

 

Հիշեցնենք, որ Խաչատրյանը 2008-2014 թթ. եղել է ՀՀ ՊԵԿ-ի նախագահը, իսկ 2014-2016 թթ.՝ ֆինանսների նախարարը։

Քաղաքականություն