ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարների մեջ «Դուխով» երգը միացրած «սադրիչը» ոստիկան է. Alternativ

 Քիչ առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթում տեղեկություն հրապարակվեց, որտեղ երևում էր, թե ինչպես է «ոմն քաղաքացի մեքենայով մտել փողոց փակողների երթի մեջ ու միացրել «Դուխով» երգը»։ 

 

Alternativ.am-ի տեղեկություններով, սադրանք հրահրած քաղաքացին իրականում պարեկ Արտյոմ Չոբանյանն է: Լրատվականը հորդորել է ԱԱԾ-ին միջոցներ ձեռնարկել հետագայում «պետական հովանավորչությամբ սադրիչ դեպքերը» կանխելու պահանջով։

 

Аuroranews.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ ծանոթ չէ տեսանյութին և նշեց, որ լուրի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար պետք է գրավոր հարցմամբ դիմել:
 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն