ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխան Սաղաթելյանը հայտնել է, թե երբ կհեռանա Նիկոլ Փաշինյանը

Ֆրանսիայի հրապարակում Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ սկսվում է իշխանազրկման գործընթաց:

Նա նաև նշել է, որ որ վաղը ժամը 12-ից պարալիզացնելու են ամբողջ Երևանը, որ  ոստիկանական ուժերը որևէ հնարավորություն չունենան բերման ենթարկելու։

 

«Ե՞րբ կհեռանա Նիկոլ Փաշինյանը իշխանությունից․ էս մեր բոլորի հարցն է․ Նիկոլը իշխանությունից կհեռանա այն պահին, երբ որ ուժային կառույցները զեկուցեն, որ այլևս իր իշխանությունը պահել չեն կարող, այլևս ուժերը չի բավարարում, այլևս ժողովուրդը էնքան շատ են ու անհնազանդության ակցիաներ են անում, որ էլ կասեցնել հնարավոր չի»,- ասել է նա։ 
 

Սաղաթելյանը ասել է, որ վաղը ամբողջ քաղաքը պետք է պարալիզացվի․
 

«Վաղը 12-ին հավաքվում ենք այս հրապարակում, բաժանվում ենք 4 մասի և մայրաքաղաքի մեծ մասը ամբողջությամբ պարլիզացնում ենք»,- նշել է նա:

Քաղաքականություն