ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ներվերս տեղի են տալիս...» սևդիմակավորը՝ Մամիջանյանին
Ոստիկանական զորքերի հսկայական կուտակումներ են Երեւանի տարբեր հատվածներում այդ թվում Հերացի-Կորյուն խաչմերուկում: Այստեղ մեծ թվով ոստիկանական ավտոբուսներ են կանգնած, որով էլ հենց բերվել են ոստիկանական ուժերը:
Ոստիկանների մեծ մասը դիմակավորված են:
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին: Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը: