ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սադրանքների հետ կապված ունենք տեղեկություններ․ ոստիկանապետի առաջին տեղակալ

Սադրանքների հետ կապված ունենք տեղեկություններ եւ ոստիկանությունը  իր  անելիքները գիտի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, որը նույնպես Ֆրանսիայի հրապարակում էր: 

Հարցին, թե ինչով է պայմանավորված ոստիկանության մեծաթիվ ուժերի կենտրոնացումը հանրահավաքի վայրում, Հովհաննիսյանը ասաց, որ ծառայություն են կատարում, միշտ էլ կատարել են ծառայություն: 

Նա նաեւ նշեց, որ Սիսիանում խումբ է բռնվել, որը զենք է ունեցել, սակայն հրաժարվեց մեկնաբանել, թե այդ անձիք որեւէ առնչություն ունեն հանրահավաքի հետ, թե` ոչ: 

Փոխոստիկանապետը հերքեց նաեւ մարզերի ճանապարներին ոստիկանական ստուիգումներ իրականացնելու մասին լուրերը:

Քաղաքականություն