ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայից գնդակոծել են ՌԴ համայնքներից մեկը. գերեզմանատուն է ավերվել
Բրյանսկի շրջանի նահանգապետը հաստատել է այն տեղեկությունները, համաձայն որի Ուկրաինայի կողմից Բելայա Բերեզկա գյուղի ուղղությամբ իրականացվել է գնդակոծություն:
Նրա խոսքով, զոհեր և վիրավորներ չկան, սակայն գնդակոծության հետևանքով վնասվել են ջրագծեր և էլեկտրական ցանցերը։ Այժմ նրանց աշխատանքը վերականգնվել է։
Համացանցում է հայտնվել նաև տեսանյութ, որը պատկերում է գնդակոծության հետևանքները: Ըստ տեսանյութի` արկերն ընկել են համայնքի գերեզմանատան վրա: