ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանեցյանի որդուն բերման են ենթարկել. նա ոստիկանական մեքենայից տեսանյութ է հրապարակել
Իրազեկման ակցիա անելու ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդուն։
Արտյոմ Վանեցյանը ոստիկանական մեքենայից փորձել է ուղիղ միացում անել, ոստիկանները, սակայն, թույլ չեն տվել։
«Անջատի, թե չէ հեռախոսը վերցնում եմ», - ասել է ոստիկաններից մեկը։
Մանրամասները` տեսանյութում: