ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներկայացվել է Քրիստոսի արձանի մրցութային 12 քանդակ. քաղաքացիները կարող են քվեարկել
Այսօրվանից` ապրիլի 28-ից մինչև մայիսի 5-ը հանրության ուշադրությանն է ներկայացվում Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային 12 քանդակները։ Տեղեկությունը հայտնում է Կենտրոն հեռուստաալիքը։
Ապրիլի 28-ից մինչև մայիսի 5-ը քաղաքացիները կարող են 1008 կարճ համարին հաղորդագրություն ուղարկել հօգուտ նախընտրած քանդակի՝ նշելով քանդակի համարը։
Վերջնական արդյունքները կամփոփվեն հանրության քվեարկության և հանձնախմբի որոշումների համադրմամբ: