ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերմանիայի ՊՆ նախարարը անդրադարձել է երկրի սպառազինության «խայտառակ» վիճակին

Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Քրիստինա Լաբրեխտը Բունթեսթագում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Գերմանիայի սպառազինությանը: 

 

Նա նշել է, որ թղթի վրա ունեն 350 «Պումա» տեսակի հետեւակի մարտական մեքենա, որից միայն 150-ն է աշխատանքային վիճակում: 

 

«Կարելի է ասել, որ մեր հնարավորությունները սահմանափակ են: Մարտական «Տիգռ» տեսակի ուղղաթիռների հետ իրավիճակը եւս լավ չէ: 51 ուղղաթիռից միայն 9-ը կարող են օդ բարձրանալ»,- ասել է նախարարը:

 

 

 

 

Քաղաքականություն