Մարդասիրական ավտոշարասյունը Բելգորոդի մոտակայքում գնդակոծվել է Ուկրաինայի ԶՈՒ-երի կողմից

Բելգորոդի մոտակայքում Ուկրաինայից հումանիտար ավտոշարասյունը գնդակոծվել է, զոհեր չկան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։


«Մենք երեկ հայտնվել են կրակահերթի մեջ Խարկովի մարզից վերադառնալիս», - ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Ալյոնա Բերեզովսկայան, որն այդ պահին շարասյան մեջ է եղել։

 

Բերեզովսկայան նշել է,  որ չորեքշաբթի ժամը 15.00-ի սահմաններում, երբ կամավորները, «Թոռներ» միջազգային հասարակական կազմակերպության մարդասիրական առաքելության և Ռուս ուղղափառ եկեղեցու «Պատրիարքական կամավոր» շարժման հետ միասին Խարկովի մարզից վերադառնում էին ականանետային կրակոցների տակ են հայտնվել։ 


«Մենք տեսանք հարվածը բնակելի շենքերին։ Ես կարողացա տեսանկարահանել որոշ կադրեր»,– պատմել է գործակալության զրուցակիցը։

 

Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները նկատել են կամավորներին, որոնք մի քանի ժամ շփվել են Խարկովի մարզի բնակիչների հետ՝ բեռնաթափելով մարդասիրական բեռը։

 

«Ըստ ամենայնի, նրանք նկատել են մեզ և որոշել են ոչնչացնել մեզ հետդարձի ճանապարհին։ Չնայած, կրկնում եմ, մեր պատվիրակության մեջ մեր ուղեկցորդներից մեկն էր միայն զինված, մենք նույնիսկ առանց պահակախմբի էինք։ Ես լրագրող եմ, հասարակական գործիչ, մեզ հետ էին Պատրիարքական կամավորական շարժման ղեկավար Միխայիլ Կուկսովը և նրա գործընկերները։ Ինձ հետ ունեի վարորդ և երեք կամավոր։ Մենք զենք չունեինք, բացի զրահաբաճկոնից և սաղավարտից, ոչինչ չունեինք»,- ասել է Աննան։

Քաղաքականություն