ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը խորը ցավով է տանում պատահարը․ ՔՊ-ական պատգամավորը մանրամասներ է հայտնում

Չորս տարի առաջ վարչապետն ազատ քայլում էր ժողովրդի շրջանում՝ ինչու չիջավ և չփոորձեց տեսնել, թե ինչ է կատարվել։ Այս մասին Աժ-ում news.am-ի լրագրողը հետաքրքրվել է ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, ԱԺ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանից։

 

«Կուզեի, որ հասարակությունը բոլոր դեպքերով նման հարցադրումներ աներ պաշտոնյաներին, այդ թվում՝ ինձ, և ասեր, օրինակ ինչու Սևանի մայրուղու վրա այս երիտասարդը մահացավ, ինչու այս 8 տարեկան երեխան քաղաքի կենտրոնում ընկավ մեքենայի տակ և այլն։ Հասարակության արձագանքը պետք է նույնատիպ լինի։ Քրեական գործ, իհարկե, պետք է հարուցվի, կնշանակվեն մի շարք փորձաքննություններ ու կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները, թե որ կանոնն է խախտվել ճանապարհային երթևեկության, ով է խախտել։ Անկախ քրեական գործից, դեպքը զարհուրելի է, բայց կրկնում եմ, եկեք մի մոռացեք, որ ամեն օր են այսպիսի դեպքեր տեղի ունենում ու մեր պայքարը պետք է լինի ոչ թե կոնկրետ այս դեպքով, այլ ընդհանրապես։ Ամեն ինչ պետք է անել, որ ՀՀ-ում, այս խաղաղ պայմաններում մարդիկ քիչ զոհվեն ճանապարհատրանսպորտային պատահարներից։ Ուզում եմ, որ հաջորդ դեպքերով էլ գաք ինձ նման հարցադրումներ անեք»,- ասաց Խաչատրյանը։

 

Լրագրողի հարցին, թե պատահարի վերաբերյալ վարչապետի հետ շփում եղել է, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը պատասխանեց․

«Այո, շփում եղել է, խորը ցավով է տանում»:

 

Մանրամաները՝ տեսանյութում

Քաղաքականություն