ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարծում եմ՝ հաստատ այդպիսի կետ կա, որ չի կարելի կանգնել․ Աղազարյանը՝ երեկվա վրաթերի մասին
Դա պայմանավորված է անվտանգային կանոնակարգով, որ չի կարելի կանգնել, երևի թե, ես չեմ տիրապետում: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր ՀովիկԱղազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վրաերթի վերաբերյալ լրագրողի հարցին:
«Սարսափելի բան է: Այդուհանդերձ, չպետք է ձեռքեր տաքացնել դրա վրա»,- ասաց Աղազարյանը:
Հարցին՝ չի՞ կարծում, որ Փաշինյանը պետք է կանգներ, տեսներ՝ ինչ է պատահել, Աղազարյանը նշեց.
«Չեմ տիրապետում պահպանության ծառայության իրականացման նրբություններին, բայց կարծում եմ՝ հաստատ այդպիսի կետ կա, որ չի կարելի կանգնել»:
Մանրամասները՝ տեսանյութում․






























