ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ադրբեջանական անցակետ»` Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում. ընդդիմադիրների ակցիան
Երևանում շարունակվում է ընդդիմության նախաձեռնած համազգային դիմադրության տարատեսակ ակցիաները։ Երիտասարդ դաշնակցականներն այս անգամ հանդես են եկել հետևյալ ակցիայով․ նրանք «ադրբեջանական անցակետ» էին տեղադրել Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում ու փակել այն։
Այդ ամենը ուղեկցվում էր ավանդույթ դարձած «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոս-վանկարկումներով։
«Սիրելի հայրենակիցներ, եկեք պայքարենք մեր Հայրենիքի համար, եկեք մաքրենք նիկոլական աղբը մեր երկրից»,- ակցիայի ժամանակ բարձրախոսով ժողովրդին դիմեց ցուցարարներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։






























