ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերձդնեստրում պայթեցվել են կապի երկու աշտարակ
Այսօր պայթյուններ են լսվել Մերձդնեստրի Մայակ գյուղում՝ Գրիգորիոպոլի շրջանում, պայթեցվել է կապի երկու աշտարակ, տուժածներ չկան։ Այս մասին գրում է 5.ua-ը, իսկ ավելի ուշ հրապարակել վերևից արված կադրեր։
Հիշեցնենք, որ նախօրեին պայթյուններ են որոտացել Տիրասպոլի Պետական անվտանգության նախարարության մոտ։ ՆԳՆ-ի տվյալներով՝ հանրապետության պետական անվտանգության նախարարության շենքը գնդակոծվել է հակատանկային նռնականետից, զոհեր և վիրավորներ չկան։






























