ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեքենայով մտավ ժողովրդի մեջ». միջադեպ՝ զոհված զինծառայողների ծնողների երթի ժամանակ
Մեքենայով մտավ ժողովրդի մեջ։ Զոհված զինծառայողների ծնողների երթի ընթացքում իրավիճակը լարվեց:
Հիշեցնենք՝ Շառլ Ազնավուրի հրապարակից շարժվելու ենք Կառավարության շենքի մոտ, այդ ոճրագործներին նվեր ենք հանձնելու, ասելու ենք նրանց մասին այն, ինչ մտածում ենք, որից հետո շարժվելու ենք Դատախազություն՝ ներկայացնելու մյուս ծնողների կողմից ներկայացված փաստաթղթերը և ստորագրությունները, որոնք հավաքվել են ծնողների և հարազատների կողմից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված, Ցորի զորամասի զինծառայողներից մեկի մորաքույրը՝ Անահիտ Մանասյանը։
«Մեզ կանչել են Դատախազություն, զրուցել ենք դատախազ Մուրադյանի հետ, մեզ ասաց, որ նույն անձի՝ Նիկոլ Փաշինյանի, վերաբերյալ ևս 4 հաղորդում է եղել հանցագործության մասին, դրանց ընթացք է տրվել և իրականացվում է քննություն։ Մեր ներկայացրած հաղորդումը նույնպես միանալու է այդ գործերին։
Մեզ համար սկբունքորեն անընդունելի է, որ մեր հաղորդումը քննվելու է մյուս հաղորդումների հետ նույն գործի շրջանակերում»,- ասաց Անահիտ Մանասյանը։






























