ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արթուր Դավթյանը հետ վերադարձավ Դատախազության շենք
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Արցախում զոհված զինծառայողների ծնողների մոտ իջնելուց հետո վերադարձավ Գլխավոր դատախազության շենք, երբ իրավիճակը լարվեց։
«Հասկացել եմ ձեր ցավը, դրա համար էլ իջել եմ։ Վարչապետի հայտարարությունն այն բանի մասին էր, որ...», - սկսեց խոսել Դավթյանը, որից հետո ծնողներն աղմուկ բարձրացրին՝ պահանջելով խոսել ավելի առարկայական։
Հիշեցնենք, որ Արցախում զոհված զինծառայողների՝ մոտ երեք հարյուր ծնողներ եկել էին Գլխավոր դատախազության շենք մոտ՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։






























