ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ականները հակաիշխանական կոչերով մտել են Վազգեն Սարգսյանի ստադիոն, բարձրացվել է Արցախի դրոշը
Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ»- «Նորավանք» խաղի ընթացքում Հանրապետական կուսակցության մի խումբ երիտասարդներ և ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անսպասելիորեն մտան Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոն։ Այս մասին գրում է 24News-ը:
Նրանք վանկարկում էին «Նիկոլ, դավաճա՛ն», «առանց թուրքի Հայաստան», իսկ երիտասարդներից մեկն Արցախի դրոշով ներխուժեց ֆուտբոլային դաշտ։
Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի:






























