
Զելենսկու կինը պատմել է, թե ինչպես տեղեկացան ռուսական կողմի ներխուժման մասին. Vogue

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ընտանիքին արգելվել է մնալ նրա հետ։ Պատերազմի սկզբից ի վեր Զելենսկին կնոջ ու երեխաների հետ խոսել է միայն հեռախոսով։ Այս մասին Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան հայտնել է Vogue ամսագրին տված հարցազրույցում։
Ելենա Զելենսկին, պատասխանելով հարցին, թե ինչպես տեղեկացավ ներխուժման լուրի մասին, ասել է.
«Առավոտյան չորսից հինգի միջակայքում արթնացա աղմուկից։ Ես անմիջապես չհասկացա, որ դա պայթյուն էր։ Ամուսինս անկողնում չէր, արդեն սովորականի պես հագնված՝ կոստյումով: Դա վերջին անգամ էր, որ ես իրեն կոստյումով տեսա, դրանից հետո միայն զինվորական համազգեստով է: «Սկսվեց», - սա այն ամենն էր, ինչ նա ասաց», - պատմել է առաջին տիկինը ամսագրին։
Զելենսկին, կնոջ խոսքով, խորհուրդ է տվել հավաքել առաջին անհրաժեշտության իրերն ու փաստաթղթերը, դուրս է եկել տնից և խնդրել սպասել հետագա հրահանգների։
«Այդ առաջին օրերին ես հույս ունեի, որ մենք կարող ենք մնալ նրա հետ: Բայց նախագահականը վերածվեց ռազմական օբյեկտի, և մեզ արգելեցին այնտեղ մնալ երեխաների հետ: Մեզ հրամայեցին տեղափոխվել ապահով տեղ, եթե իհարկե այժմ Ուկրաինայում կարելի է ապահով տեղ գտնել: Այդ ժամանակվանից մենք Վլադիմիրի հետ շփվում ենք միայն հեռախոսով»,- հավելել է Օլենա Զելենսկան։
Հարցին, թե ինչպես է երեխաներին` 9-ամյա տղային և 17-ամյա աղջկան, պատմել կատարվածի մասին, նա պատասխանել է, որ երեխաներին ոչինչ բացատրելու կարիք չկար, նրանք ամեն ինչ գիտեն, ինչպես յուրաքանչյուր երեխա Ուկրաինայում։
«Բոլորը հասկանում և զգում են: Նրանցից ոչինչ չես կարող թաքցնել։ Այնպես որ, լավագույն ռազմավարությունը ճշմարտությունն է: Մենք միասին քննարկում ենք այն ամենն ինչ տեղի է ունենում երկրում: Ես փորձում եմ պատասխանել հարցերին, որովհետև համոզվել եմ, որ խոսել ցավոտ թեմայի մասին ու ինքդ քո մեջ չլռելն ապացուցված հոգեբանական ռազմավարություն է, այն աշխատում է»,- ասել է Ելենա Զելենսկայան:
Հարցազրույցի ամբողջական տարբերակն` այստեղ: