Ուկրաինացի զինյալները Դոնեցկի մարզում ամբարտակ են պայթեցրել. տները մնացել են ջրի տակ

 Ուկրաինացի զինյալները Դոնեցկի մարզում ամբարտակ են պայթեցրել: Այս մասն հաղորդում է РИА новости-ն` հղում անելով Դոնեցկի ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինին։


Նա հայտնել է, որ զորքերի առաջխաղացումը կանխելու նպատակով Սվյատոգորսկում՝ Սլավյանսկից հյուսիս, գրանցվել է ամբարտակի պայթեցման դեպք։ Ջրով են լցվել բնակելի տներ, որոնք եղել են ջրամբարի մոտակայքում։

 

Բասուրինը հավելել է, որ ազգայնականները սպառնում են պայթեցնել ևս մեկ ամբարտակ, եթե զորքերը առաջ շարժվեն։ Խոսքը Սվետլոդարսկի ջրամբարից ելքի մասին է, որտեղ, ըստ նրա, միլիոնավոր խորանարդ մետր ջուր կա կուտակված։ Դա սպառնում է Բայրաք բնակավայրին, ընդգծել է Բասուրինինը։

Քաղաքականություն