Հասարակություն
ՌԴ-ում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ճշտված տվյալների համաձայն՝ մերձմոսկովյան Ստուպինո քաղաքի բնակելի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով մահացել է վեց մարդ, այդ թվում՝ երեք երեխա: «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր գրասենյակի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ նախարարությունից «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել էին, որ վթարի պատճառը եղել է գազի արտահոսքը՝ անսարք սարքավորումների պատճառով։ Սկզբում հայտնի էր դարձել մեկ զոհի մասին։
Պայթյունը տեղի է ունեցել ժամը 05:54-ին կենտրոնական նրբանցքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Երկու բնակարանում քանդվել են ներքին միջնապատերը, իսկ չորրորդ և հինգերորդ հարկերում փլուզվել են արտաքին պանելներ։ Երրորդում՝ պատերը թեքված են, ապակիները՝ փշրված:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանում Ozon-ի տնօրենը պարզաբանում է տարածել
1.0
Պապոյանը՝ հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակի մասին
Վայլդբերիսը և Օզոնն անժամկետ դադարեցրեցին Հայաստանից վաճառքները
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
5.0