Հասարակություն
21 ռուսական ավիաընկերություն չի կարող թռիչքներ կատարել ԵՄ-ում. նրանք սև ցուցակում են
Եվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել (ԵՄ օդային անվտանգության ցուցակ) 21 ռուսական ավիաընկերություն, Interfax-ի փոխացմամբ` այս մասին հայտնել է կարգավորող մարմինը։
Ցանկում ներառված են Ռուսաստանի Դաշնության խոշորագույն ավիաընկերությունները՝ «Աերոֆլոտ», «Ռոսիա», «Պոբեդա», «Յուտեյր», «Ս7»:
Այս ընկերություններին արգելված է թռիչքներ կատարել Եվրամիության ներսում, «քանի որ նրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։
Ընկերությունների ընդգրկումը սև ցուցակում «արտացոլում է անվտանգության լուրջ մտահոգություններ՝ կապված Ռուսաստանի կողմից օտարերկրյա սեփականատերերին պատկանող ինքնաթիռների հարկադիր վերագրանցման հետ», ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանում Ozon-ի տնօրենը պարզաբանում է տարածել
1.0
Պապոյանը՝ հեղուկ գազի շուկայում տիրող իրավիճակի մասին
Վայլդբերիսը և Օզոնն անժամկետ դադարեցրեցին Հայաստանից վաճառքները
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
5.0