Գազի դիմաց ռուբլով վճարումն ընդունելու Պուտինի հրամանը «Նովատեկ»-ին չի վերաբերում․ Պեսկովը մանրամասնել է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականը՝ եվրոպական պայմանագրերով ռուսական գազի դիմաց վճարումը ռուբլով ընդունելու վերաբերյալ, վերաբերում էր «Գազպրոմին», սակայն այն չի վերաբերում «Նովատեկ»-ին, ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ռիա Նովոստին։ 

Այսօր լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ «Նովատեկ»-ը մասնավոր ընկերություն է, «հազիվ թե այնտեղ ուղղակի պատվեր լինի»։

 

«Նախագահը չի տարբերել ինչ գազի մասին է խոսքը՝ խողովակաշարային, թե հեղուկ բնական գազի: Բայց հրամանը տրվել է «Գազպրոմին», - ասել է Կրեմլի խոսնակը:

«Սա հրահանգ է «Գազպրոմին»: Սա միջազգային ընկերություն է, որտեղ հիմնական նման հրահանգ է տրվել «Գազպրոմին», «Նովատեկ»-ի մասին նախագահը ոչինչ չի ասել»։

 

Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը կշարունակի՞ գազ մատակարարել ԵՄ-ին, եթե եվրոպական երկրները հրաժարվեն ռուբլով վճարելուց, մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ «Գազպրոմին ՌԴ նախագահի հանձնարարական կա՝ վճարումները ռուբլով ընդունելու վերաբերյալ»։

 

«Մեկ շաբաթվա ընթացքում, ավելի ճիշտ, իրականում մնացած չորս օրվա ընթացքում «Գազպրոմը» պետք է իրականացնի պայմանագրերը և մշակի թափանցիկ, հասկանալի համակարգ, թե ինչպես կարելի է դա անել տեխնիկապես և նյութատեխնիկական առումով։ Այդ տեղեկատվությունը կհաղորդվի գնորդներին։ Մենք ելնում ենք երկրի ղեկավարի ներկայիս հանձնարարականներից»,- եզրափակել է Պեսկովը։

Քաղաքականություն