Հասարակություն
Բայդենի հետ հանդիպման մեկնող Լեհաստանի նախագահի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
ԱՄՆ նախագահի հետ հանդիպման մեկնող Լեհաստանի նախագահի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Վարշավայում։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Յակուբ Կումոխը։
«Նախագահ Դուդայի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել։ Ինքնաթիռը վերադարձել է Վարշավա։ Այս պահին սպասում ենք պահուստային ինքնաթիռին»,-հայտարարել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնել էր Լեհաստան։ Երկրի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Յասենկի օդանավակայանում։ Այնտեղ նա հանդիպել էր ԱՄՆ բանակի 82-րդ օդա-դեսանտային դիվիզիայի մարտիկների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ինչ իրավիճակ է փլուզումից հետո. նոր մանրամասներ
Կամրջի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքները
«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է
1.0