
Ագրեսոր Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական կողմին մեղադրում է Արցախում կատարվողը ուռճացնելու մեջ

Արհեստածին Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական ցնդաբանությունն է տարածել՝ փորձելով արդարացնել Արցախի Հանրապետություն ներխուժելն ու իրականացվող ռազմական ագրեսիան։
Ադրբեջանի ԱԳՆ-ն, հղում կատարելով երկրի ՊՆ-ին, հայտարարել է, թե տարածաշրջանում հստակեցվում են դիրքերն ու տեղակայման կետերը։
«Հայկական կողմը զբաղված է ապատեղեկատվությամբ՝ արհեստականորեն ուռճացնելով այս թեման»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով եռակողմ հայտարարության պահանջները, մարտի 24-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, գրավել գյուղն ու առաջացել Քարագլուխ ռազմավարական բարձունքի ուղղությամբ։ Նրանց առաջխաղացումը կասեցրել են ռուս խաղաղապահները, ու բանակցություններ են ընթանում նրանց ելման կետ վերադառնալու ուղղությամբ։
Այդուհանդերձ, արդեն մեկ օր է, ինչ արհեստածին Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել Փառուխ գյուղն ու հարակից տարածքը, այլ նաեւ զինված գործողությունների են ձեռնարկել։ Մասնավորապես՝ լույս մարտի 25-ի գիշերը, ինչպես նաեւ մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, կիրառել են ոչ միայն հրաձգային զինատեսակներ, այլ նաեւ հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող։ Հայտնի նաեւ 5 վիրավորի մասին։