ՌԴ հատուկ ներկայացուցիչը լքել է իր պաշտոնն ու ՌԴ-ն
Անատոլի Չուբայսը լքում է միջազգային կազմակերպությունների հետ կապերի հարցերով ՌԴ հատուկ ներկայացուցչի պաշտոնը: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամաբ՝ այս մասին լուրը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այո, Չուբայսն իր կամքով է հրաժարական տվել: Իսկ գնացել է, թե չի գնացել, դա իր գործն է»,- ասել է Պեսկովը:
Աղբյուրը նշում է, որ Չուբայսը լքել է Ռուսաստանը։
«Կոմերսանտ»-ն էլ իր հերթին գրում է, որ Չուբայսին երեկ նկատել են Ստամբուլում, բանկոմատի մոտ:
Նշենք, որ Անատոլի Չուբայսը Ռուսաստանի Դաշնության Նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 4-ից։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը հայտնել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը
Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ արտաքի...
ՊԲ-ն՝ հայկական կողմի դիվերսիոն գործողություններ կատարելու լուրի վերաբերյալ
Հաղորդագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանությ...
Բաքուն հայտարարել է, երբ կվերականգնվի Արցախի գազամատակարարումը
Ադրբեջանի գազային ընկերությունը ՝ «Ազերիգազը», հայտարարություն է տարածել, թե իբր վերացրել է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ...
«Այդ հարցը Հայաստանի իրավասության ներքո չէ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ի բողոքին
«Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում որեւէ միջոցառման անցկացման եւ այդ միջոցառմանը միջազգային ներկայացուցիչն...