Հասարակություն

Կա զգուշացում․ Բայդենի խոսքերը Պուտինի մասին հարաբերությունների խզման եզրին են հասցրել

Կա զգուշացում․ Բայդենի խոսքերը Պուտինի մասին հարաբերությունների խզման եզրին են հասցրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Վլադիմիր Պուտինի մասին անընդունելի հայտարարությունները երկրների միջև հարաբերությունները խզման եզրին են հասցրել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է Ռիա Նովոստին։


Հիշեցնենք, որ Բայդենն անցյալ շաբաթ ասել էր, որ Պուտինին համարում է «ռազմական հանցագործ»։ Երկուշաբթի օրը այս առիթով Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը կանչվել է դիվանագիտական ​​վարչություն և նրան բողոքի նոտա է փոխանցվել։ 


«ԱՄՆ նախագահի նման հայտարարությունները, որոնք հարիր չեն պետական գործչին, ռուս-ամերիկյան հարաբերությունները դնում են խզման եզրին ։ Զգուշացնում ենք, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկվող թշնամական գործողությունները վճռական եւ կոշտ հակահարված կստանան», - ասվում է ԱԳՆ հայտարարությունում։ 


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՌԻԱ Նովոստիին Բայդենի խոսքերը, անընդունելի և աններելի է անվանել երկրի նախագահի նման հռետորաբանությունը։
Կրեմլը Բայդենի նման հայտարարությունները բացատրում է նրա դյուրագրգռությամբ և մոռացկոտությամբ։ Պեսկովն ընդգծել է, որ սա Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահի առաջին անձնական վիրավորանքը չէ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250