Քաղաքականություն
Մոսկվայի դիրքորոշումը բանակցություններում «ավելի ադեկվատ է դարձել, բայց մենք տարածք չենք զիջելու». Միխայիլ Պոդոլյակ
Lilit A.
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները կարող են տևել մի քանի շաբաթ. Սակայն նշաններ կան, որ Մոսկվայի դիրքորոշումը բանակցություններում «ավելի ադեկվատ է դարձել»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, գրում է Bloomberg-ը։
Պոդոլյակի խոսքով՝ բանակցային գործընթացը կարող է ավելի երկար ձգձգվել՝ հաշվի առնելով փոխադարձաբար բացառող դիրքորոշումները։
«Կան որոշ զիջումներ, որոնց մենք հաստատ չենք պատրաստվում գնալ, մենք տարածք չենք զիջի»,- ընդգծեց նա։
Պոդոլյակը հիշեցրել է, որ Ուկրաինայի պահանջները մնում են նույնը. պետության անվտանգության երաշխիքները, զինադադարը և ռուսական զորքերի դուրսբերումը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն առաջին հիստերիկ ժեստերից հետո աստիճանաբար սկսում է սահել իր «անդրդվելի» դիրքերից. Դմիտրի Մեդվեդև
Lilit A.
ԱՄՆ-ը դիտարկում է Ռուսաստանին GPS-ից անջատելու հարցը. «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզին
Lilit A.
Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Կլաուսը հրաժարվել է վերադարձնել իրեն շնորհված ռուսական պետական պարգևը
Lilit A.
Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում է. ներկա է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին
Lilit A.