Վրաստանում շաքարավազի, ձեթի և հացի դեֆիցի՞տ է. ինչ է կատարվում վրացական շուկայում` ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին

 «Վրաստանում ապրանքների պակաս չի լինի, բայց գների աճն անխուսափելի է»,- այս մասին Business Press News-ին ասել է Բիզնես դիստրիբյուտորների ասոցիացիայի նախագահ Իվա Չկոնիան։

Նա մասնավորապես նշել է, որ միանշանակ կարելի է ասել՝ շուկան ամենաշատը  տուժում է խուճապային գնումներից։ Չկոնիան առանձնակի շեշտել է՝ Ռուսաստանի կամ Ուկրաինայի կողմից սահմանված ցանկացած սահմանափակումների կամ պատերազմի երկար ձգվելու դեպքում հնարավոր կլինի տեղափոխվել այլ շուկաներ։

 

Շաքարավազի շուկան

 

Շաքարավազը պարզապես անհետացավ Վրաստանի առևտրի կենտրոններից և կտրուկ թանկացավ այն բանից հետո, երբ մարդիկ սկսեցին առաջնային ապրանքի խուճապային գնումներ անել`  ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին:

 

 Հատկանշական է, սակայն, որ Վրաստանը շաքարի հումքը ներկրվում է Բրազիլիայից։ Բրազիլիան 2021 թվականին առաջատար է նաև պատրաստի արտադրանքի՝ շաքարավազի ներմուծմամբ։ Այսինքն երկիրը Ուկրաինայից կամ  Ռուսաստանից չի ներկրում, ուստի պատերազմը չի կարող ապրանքատեսակի պակասուրդի պատճառ դառնալ:

 

 Խնդիրը նրանում է, որ  Վրաստանի շաքրավազի գործարանում, որը օրական արտադրում է 400-500 տոննա, մարտ ամսից իրականացվում է պլանային վերանորոգման աշխատանքներ։ Գործարանը կվերսկսի իր աշխատանքը  ապրիլին: Մարդկանց խուճապային գնումներ անելու պատճառով է շուկայում նման խնդիր առաջացել:

 

«Մատակարարման շղթայում փոքր խնդիրներ կան՝ պայմանավորված նաև լոգիստիկ խնդիրներով։ Երկրում խուճապային գնումներ են կատարվում, բայց խուճապի մատնվելու պատճառ չկա, մենք ապրանքների մնացորդ ունենք և ներկրում ենք Ադրբեջանից, որպեսզի ավելացնենք լրացուցիչ մատակարարումները մինչև գործարանի գործարկումը։ Շաքարավազի արտադրության համար հումք է պատվիրվել, նավը ճանապարհին է, ուստի ևս մեկ անգամ խնդրում եմ բնակչությանը խուճապ չսերմանել»,- Business Press News-ին  ասել են ընկերությունից։

 

Արևածաղկի ձեթի շուկան

 

Ամենավատ վիճակում արևածաղկի ձեթի շուկան է: Վրաստանը հիմնականում ներկրում է Ուկրաինայից և Ռուսաստանից։

 

«Սա կարող է շուկայում այսօր չարտացոլվել և հուսանք, որ պատերազմը շատ շուտով կավարտվի, բայց երկարաժամկետ հեռանկարում պատկերացնու՞մ եք, երբ  է Ուկրաինան արևածաղկի ձեթ արտադրելու կամ արևածաղիկ ցանելու կամ երբ առհասարակ կվերականգնվեն գործարանների աշխատանքները: Այնպես որ,  սպասվում են թանկացումներ»,- Business Press News-ին  ասել էԲիզնես դիստրիբյուտորների ասոցիացիայի նախագահ Իվա Չկոնիան։

 

Նա շեշտել է, ինչպես համաճարակի ժամանակ բնակչությունը չի զգացել որևէ ապրանքի դիֆիցիտ, հիմա ևս չի զգա: Նույնիսկ Covid-ի առաջին ալիքի ժամանակ առաջացած խուճապային գնումների պարագայում որևէ պարենային մթերքի, և առհասարակ,  որևէ ապրանքի դիֆիցիտ չի առաջացել, հիմա էլ չի առաջանա: Շուկան կփոխվի, մատակարարումներն այլ երկրներից կիրականացվեն: Բայց թանկացումներից, այնուամենայնիվ, խուսափել չի ստացվի:

 

Հացահատիկի շուկան

 

Վրաստանը հացի և հացահատիկի մասով ևս այս փուլում ապահովված է: Երկրում 2 ամսվա պաշար կա, սակայն եթե պատերազմը շուտ չվերջանա, ներկրման համար այլընտրանքային երկրներն են Ղազախստանը, որի ցորենն ավելի թանկ էր, քան Ռուսաստանը, մյուս դեպքում՝ Արգենտինան, Ավստրալիան, Հարավային Ամերիկան, Հյուսիսային Ամերիկան: Ցորեն ներկրելու հնարավորություն ամեն երկրից էլ կա, խնդիրը ձեռքբերման գնի մեջ է:  Սակայն մոտակա 2 ամիսների ընթացքում Վրաստանը ունի ցորենի, ցորենի ալյուրի համապատասխան պաշարներ։ Այս մասին հայտնել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը:

 

Վառելիքի շուկ

«Վրաստանում վառելիքը (բոլոր կատեգորիաները) թանկացել է 20 թեթրիով։ Գների աճի միտումը կշարունակվի էքստրապոլյացիայով և մինչև 4,5 լարի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վրացի տնտեսագետ Օտո Աբեսաձեն։ Հատկանշական է, որ այսօրվանից թանկացումների մասին երեկ խոսվում էր նաև որոշ գազալցակայաններում։ Ըստ նրանց՝ այսօր գինը պետք է բարձրանար առնվազն 15 թեթրիով։

 

Քաղաքականություն

Պատահարներ