ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետերբուրգում բերման են ենթարկել Երկրորդ համաշխարհայինից փրկված 85-ամյա տարեց կնոջը. ձերբակալվում են երեխաներ

Երկու օր անընդմեջ Ռուսաստանի քաղաքներում մի քանի  ցույցեր են ընթանում` ընդդեմ Ուկրաինայում ծավալված պատերազմի։ Այս մասին գրում են ռուսական լրատվականները: 

 

Ցուցարարները պահանջում են դուրս բերել իրենց երկրի զորքերը Ուկրաինայից և դադարեցնել պատերազմը։ Բոլոր հանրահավաքները իշխանությունների կողմից խստորեն ճնշվում են, իսկ ցուցարարներին կալանավորում 7 օրով։  Ըստ հրապարակված տվյալների` տարբեր քաղաքներից նույնաբովանդակ ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 700 մարդ։

 

 Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ակցիային էր միացել նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից փրկված 85-ամյա Ելենա Օսիպովան: Նա պաստառներ էր բերել՝ պահանջելով վերջ տալ պատերազմին և միջուկային զենքին։ Ոստիկանները նրան բերման ենթարկեցին։ Հանրահավաքի եկած երեխաներին նույնպես ձերբակալում են:

 

Քաղաքականություն