ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ռուս եմ, բայց... Վլադիմիր Պուտինը՝ ազգությամբ լակ զինծառայողի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել, որում անդրադարձել է ազգությամբ լակ զինծառայող Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովին: Նա վերջինիս արարքը սխրանք է անվանել՝  նշելով, որ թեև ինքն ազգությամբ ռուս է, բայց «երբ տեսնում եմ այնպիսի հերոսության օրինակներ, ինչպիսին է դաղստանցի, սխրանքը և մեր մյուս զինվորները, ուզում եմ ասել՝ ես լակ եմ, ես դաղստանցի եմ, չեչեն, ինգուշ, ռուս, թաթար, հրեա, մորդվին, օս»:

 

Պուտինը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել Ուկրաինայում մահացած Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում շնորհելու մասին։

 

Նա նշել է, որ ռուսաստանցի զինծառայողները, լիովին հասկանալով իրենց գործի արդարացիությունը, նույնիսկ վիրավորվելուց հետո շարունակում են մնալ շարքերում։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ