Ռուսաստանը անիրատեսական պահանջներ է առաջադրում. հայտարարություն՝ Թուրքիայից
Ռուսաստանը բանակցություններում անիրատեսական պահանջներ է առաջադրում, ասել է Էրդողանի խոսնակը Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Կալինը մեկնաբանել է ռուս-ուկրաինական հակամարտությունը, կողմերի միջև բանակցությունները։ Կալինը նշել է, որ մարտի 2-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը չի կազմակերպվի, քանի որ նկատվում է ռազմական գործողությունների ինտենսիվության աճ։
«Հավանաբար, բանակցությունները 1-2 օրով հետաձգվեն։ Մենք կապի մեջ ենք պատվիրակությունների հետ»,- ասել է Կալինը՝ հավելելով, որ բանակցությունները չեն կարող արդյունք տալ, եթե դրանք վարվեն միայն ժամանակ շահելու համար։
Խոսելով բանակցություններում Ռուսաստանի պահանջների մասին՝ Կալինը նշել է. «Բանակցությունները հեշտ չեն: Ռուսաստանը անիրատեսական պահանջներ է ներկայացնում, ինչպիսիք են Ղրիմի ճանաչումը և Ուկրաինայի զինաթափումը։ Մեր տեսանկյունից այս պահանջների ընդունումն անհնար է։ Մենք կենտրոնանում ենք պատերազմի ավարտի, հրադադարի և մարդասիրական միջանցքի բացման վրա»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ Ուկրաինայում կատարվողի մասին
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթներ...
Բայդենը նշել է, թե որն է եղել Պուտինի սխալը
«Պուտինը կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի, և նա կարծում էր, որ կարող է մեզ պառակտել տանը, նա սխալվել է»,...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են...
Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարում
Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լ...