ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսների հետ պատրաստ ենք հանդիպել Բաքվում, Ստամբուլում կամ այլուր, բայց ոչ Բելառուսում
Զելենսկին ասել է, որ Կիևը ցանկանում է խաղաղություն և բանակցություններ Ռուսաստանի Դաշնության հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ թելեգրամյան ալիքում հրապարակված իր կոչում Զելենսկին որպես Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների հարթակ առաջարկել է Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, և նշել, որ ցանկացած այլ քաղաք հարմար է։
«Մենք ուզում ենք հանդիպել, ուզում ենք պատերազմի ավարտ: Վարշավա, Բուդապեշտ, Ստամբուլ, Բաքու, դա մենք առաջարկել ենք ռուսական կողմին, և ցանկացած այլ քաղաքում, որտեղից հրթիռներ չեն թռչում, մեզ հարմար է »,- ասել է նա:
Զելենսկին դիմել է նաև բելառուսներին և մաղթել, որ երկիրը «կրկին բարի և ապահով դառնա»։
Ուկրաինայի նախագահն ասել է՝ Կիևը կհամաձայներ Բելառուսում բանակցություններին, եթե այդ երկրի կողմից ռազմական գործողություններ չլինեին։
Զելենսկին ասել է, որ այլ երկրներում կարող են վարել բանակցություններ, բայց ոչ Բելառուսում:
«Եթե ձեր տարածքներից ագրեսիվ գործողություններ չլինեին, մենք կարող էինք խոսել Մինսկում, ձեր քաղաքում: Հիմա մենք ասում ենք՝ ոչ Մինսկը, այլ քաղաքները կարող են հանդիպման վայր լինել»,- ընդգծել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինան համաձայն է․ ռուսական պատվիրակությունը մեկնում է Գոմել
Ուկրաինան համաձայնել է բանակցություններ վարել Գոմելի շրջանում, ռուսական պատվիրակությունը մեկնում է այնտեղ, ասել է նրա ղե...
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայա...
Զելենսկին չի մասնակցի Գոմելում ՌԴ-ի հետ բանակցություններին․ մամուլի խոսնակը հաստատում է
Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել է Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ նա չի մասնակցի...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անց...