ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթերն ընդհատվել է Ուկրաինային նվիրված երգով. ՌԴ առաջին ալիքը ենթարկվե՞լ է հաքերային հարձակման

Ռուսաստանի առաջին ալիքով հատուկ թողարկմամբ հեռարձակվող «Մեծ խաղ» քաղաքական-վերլուծական թոք-շոուն հանկարծակիորեն ընդհատվեց և եթերում հայտնվեց կադրաշար՝ ուղղված Ուկրաինայի բնակիչներին։ Երգն ուղեկցվում էր սրբապատկերով և Ուկրաինայի դրոշով՝ ֆոնին մանուկներ։ 

 

Ըստ ամենայնի ալիքը ենթարկվել է հաքերային հարձակման։ 

 

Հավելենք նաև, որ  Anonymous հաքերային խումբը հայտարարել է, որ կոտրել են ՌԴ ՊՆ կայքը և ձեռք է բերվել ռուս զինվորականների տվյալների բազա։

 

 

Քաղաքականություն