ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լսվում են կրակոցների ձայններ․ հարակից տարածքում բնակելի շենքեր են

Կիևի մերձակայքում շարունակվում են մարտերն ուկրաինացի և ռուս զինվորականների միջև։ Տեսանյութում հստակ լսվում են կրակոցների ձայնները, իսկ հարակից տարածքում կան բնակելի շենքեր։ 

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան ասել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչին՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքները խափանում են բարձր ճշգրտության միջոցներով։ Գերատեսչությունում վստահեցրել են, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։

Քաղաքականություն