ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիևցիները փորձում են լքել քաղաքը
Կիևցիները փորձում են լքել քաղաքը։ Կադրեր են հրապարակվել երկաթուղային կայարանից։ Այս մասին հայտնում են ուկրաինական թելեգրամ ալիքները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան ասել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչին՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքները խափանում են բարձր ճշգրտության միջոցներով։ Գերատեսչությունում վստահեցրել են, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։