ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դնեպրի մանկական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժնի նորածինները՝ ժամանակավոր ապաստարանում
Ուկրաինայի արևելքում գտնվող Դնեպր քաղաքի մանկական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժնում գտնվող նորածինները տեղափոխվել են հիվանդանոցի ստորին հարկում գտնվող ժամանակավոր ապաստարան: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հրապարակելով նաև տեսակադրեր:
«Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի ներխուժումը երկիր սկսվելուց ի վեր Դնեպրը հրթիռային հարվածների թիրախ է դարձել»,- նշում է լրատվամիջոցը: