ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են տեսակադրեր` Ուկրաինայի խոցած քաղաքացիական բեռնատար նավերից

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ցուցադրել է ռուսական SGV-FLOT նավի վնասման տեսանյութը, որը ուկրաինացի զինվորականների կողմից հրթիռակոծության է ենթարկվել Ազովի ծովում։   

 

Ինչպես արդեն հայտնել էինք, Ազովի ծովում երկու քաղաքացիական բեռնատար նավ ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության, հայտնում է Կրասնոդարի երկրամասի ՌԴ սահմանապահ ծառայության վարչությունը, հայտնել էր Ռիա Նովոստին։


«2022 թվականի փետրվարի 24-ի առավոտյան ժամը 11-ին Ազովի ծովի ջրերում ռուսական քաղաքացիական բեռնատար SGV-FLOT և SERAPHIM SAROVSKIY բեռնատար նավերը ենթարկվել են Ուկրաինայի Զինված ուժերի հրթիռային հարձակմանը: Կրակը արձակվել է Մարիուպոլից », - հայտնել են նախարարությունից։

Քաղաքականություն