ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ մոտ այսօր «դեժավյուի» զգացողություն կա․ Զոհրաբյանը հիշեց իրենց այցը Բաքու

Հենց հիմա էլ կարող են դադարեցնել նիստը, թույլ չտալ, որ այս նիստը տեղի ունենա, որտեղ ինչ-որ անհեթեթագույն հարցեր են քննարկվում։ Մարզահամերգային համալիրի շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբանը։

Նշենք, որ բողոքի ակցիա է տեղի ունենում Մարզահամերգային համալիրի շենքի առջև, որտեղ ընթանում են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը։

«Դադարեցնել այս նիստերը ցանկակած տարբերակով և ասել մինչև չքննարկվի հայ ռազմագերիների խնդիրները, և ընդհանարպես ես կարծում եմ, որ այս նիստի առաջ Հայաստանի իշխանությունը պետք է նախապայման դներ՝ մինչև վերջին ռազմագերին չլինի Հայաստանում, Երևանում չպետք է տեղի ունենա ահա նման սրբապղծություն»,- ասաց Նաիրա Զոհրաբանը։

Միևնույն ժամանակ Զոհրաբյանն ասաց, որ տարիներ առաջ ինքն է եղել Բաքվում, որտեղ իր գործընկերների հետ մասնակցել են այս նույն Եվրանեսթի նիստին։

«Ինձ մոտ այսօր «դեժավյուի» զգացողություն կա։ Մենք մասնակցում էինք մեր գլուխը բարձր։ Երբ որ Իլհամ Ալիևը նստած դահլիճում դիմելով հայկական պատվիրակությանն, ասաց՝ ահա այստեղ նստած են ֆաշիստերը, որոնք պղծել են իմ պապերի գերեզմանը, ես չնկարագրեմ, պատկերացրեք հայկական պատվիրակությունն ինչ արեց, Միլի Մեսլիսջը 5 րոպեում վերածեցինք չգիտեմ ինչի՝ աղմուկի, աղաղակի, վանկարկումնե։ Մենք պահանջեցինք, երբ մենք Բաքվում ենք անգամ, դուք իրավունք չունեք վիրավորելու Հայաստանը, իրավունք չունեք որևէ անպարկեշտ ձևակերպում օգտագործել Արցախի, արցախցու հասցեին։ Ալիևը նստած, ադրբեջանական պատվիրակները նստած, ես անձամբ Միլի Մեջլիսում բաժանել եմ գրքեր, ապացուցելու, որ ադրբեջանցիները ստում են Խոջալուի ցեղասպանության մասին։ Բաքվում մենք մեզ հաղթած երկրի պատգամավոր էինք զգում, այսօր այստեղ մեզնից մի քանի քայլ այն կողմ նստած են բայրաքթարներով մեր որդիներին սպանածների եղբայրները զարմիկները, ազգականները, հայրենակիցները, ռազմագերիներին գլխատածները, խոշտանգածները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Քաղաքականություն