ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի պատվիրակության ղեկավարի ելույթը

«Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ելույթը տեսանյութում։ 

 

 

Երևանում անցկացվող «Եվրանեսթ» ԽՎ բյուրոյի երեկվա նիստում ընդունվել է բանաձև, որին «Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը դեմ է քվեարկել։

Տեղեկություննայսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց հեն ինքը` Կարապետյանը` նշելով «ես կողմ չեմ քվեարկել», փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։ 

Ըստ մամուլի` բանաձևն ունի հակառուսական բովանդակություն և կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Հայաստանի պատվիրակության ղեկավարը, սակայն, հրաժարվեց խոսել բանաձևի բովանդակության մասին` առաջարկելով «մի փոքր սպասել»։

«Ես, քանի որ այդ ուղերձին կողմ չեմ քվեարկել, նպատակահարմար չեմ համարում մեկնաբանել դա։ Ես կարող եմ պաշտպանել իմ դիրքորոշումը,– ասաց նա,– այսօր բյուրոյի երկրորդ նիստում բանձևի բովանդակությունը նորից կքննարկվի, խմբագրման կենթարկվի բյուրոյի շահագրգիռ անդամների կողմից, որից հետո կհրապարակվի, կծանոթանաք»։

 

Կարապետյանը հույս հայտնեց, որ խաղաղությունը կպահպանվի։ «Առհասարակ, մենք, լինելով երկիր, որն 2020թ–ի աշնանը անցել է պատերազմի արհավիրքի միջով, այլ ակնկալիք կամ այլ հույս չի կարող ունենալ»,– ասաց Հայաստանի պատվիրակության ղեկավարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Երևանում անցկացվում է «Եվրանեսթի» նիստերը։ Արևելյան գործընկերության երկրները ռոտացիայով են անցկացնում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստերը։ Հիմա հերթը Երևանինն է։ Նիստերին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև 2 ադրբեջանցի պատգամավոր` Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը։

Քաղաքականություն