ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինային հուզում է իր էնդեմիկ մեղուն․ ինչ են քննարկում և ինչու է բարկացած պատգամավորը

Այս ճակատագրական օրերին Ուկրաինային հուզում է իր էնդեմիկ մեղուն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ 

Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության ամենաթեժ պահին, երբ արեւմտյան երկրները մեկը մյուսի հետեւից էվակուացնում են իրենց դիվանագիտական կորպուսները, երբ Բայդենն արդեն հայտարարել էր Ուկրաինա ներխուժման Ռուսաստանի «պլանավորած» ժամը, երբ զորքերը բերված են առաջին ռազմական տագնապի աստիճանի, Ուկրաինայի Ռադան քննարկում է ուկրաինական հատուկ սորտերի մեղուների էնդեմիկ բազա ստեղծելու հարցը։

Մի խոսքով՝ էս սաղ բոլոլան Ուկրաինայի մեղվին չի։

Ռադայի պատգամավոր Իլյա Կիվան պառլամենտի դահլիճից ներկայացնում է ուկրաինական մեղուներին նվիրված հրատապ նիստի մանրամասները։

Քաղաքականություն