
Ճապոնիայում թռչող տաքսի կգործարկվի

Ճապոնիայում թռչող տաքսի կգործարկվի: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ TechCrunch-ին հղումով: Նշվում է, որ «հեղափոխական» նախագծով կզբաղվեն ամերիկյան Joby Aviation ավիամշակող ընկերությունը և ճապոնական ANA ավիաընկերությունը:
Ավտոարտադրող Toyota Motor Corporation-ը կհամագործակցի վերջիններիս հետ՝ տրանսպորտի նոր եղանակը վերգետնյա տրանսպորտի հետ «համաժամանակեցնելու» հարցում, ինչպես նաև հանդես կգա որպես Joby-ի ներդրողներից մեկը:
Ուղևորները կտեղափոխվեն Joby Aviation-ի կողմից ստեղծված էլեկտրական ինքնաթիռով, որը կտեղավորի մինչև չորս ուղևոր։ Ծրագրի մասնակիցները չեն մանրամասնում գործարկման ժամկետի և ծառայության աշխատանքի մասին, սակայն ասում են, որ «հեղափոխական» նախագծի մանրամասները կհայտարարվեն «պատշաճ ժամանակին»։
Այս պահին երեք ընկերությունները քննարկումների փուլում են, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը, օդաչուների վերապատրաստմանը և կարգավորող պահանջներին։