Զելենսկին Բայդենից ֆինանսական և ռազմական օգնություն է խնդրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկացի իր գործընկեր Ջո Բայդենի հետ զրույցում առաջարկել է նրան հնարավորինս շուտ այցելել Ուկրաինա: Ինչպես կիրակի օրը հաղորդել Է CNN հեռուստաընկերությունը ՝ վկայակոչելով ուկրաինական կառավարության իր աղբյուրին, ամերիկյան վարչակազմի ղեկավարի կողմից դրական պատասխան չի ստացվել:

Ուկրաինա այցելելու հրավերի մասին Բայդենի արձագանքը դեռ չի հրապարակվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Սպիտակ տան մի անանուն ներկայացուցիչ նշել է, որ Բայդենի այցը քիչ հավանական է:

Զելենսկին Բայդենին ասել է, թե ամերիկյան լրացուցիչ օգնությունը կվկայի Արևմուտքի կողմից Ուկրաինային աջակցելու մասին և, բացի այդ, ցույց կտա, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումն ապարդյուն կլինի:

Զելենսկին և Բայդենը զրույցում կարևորել են Ուկրաինայի խնդիրը դիվանագիտական եղանակով կարգավորելու անհրաժեշտությունը:

Երկու նախագահները կարծիք են հայտնել, որ «պետք է զսպել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի բանակի հզորացումը»:

Զելենսկու և Բայդենի հեռախոսազրույցը թվով արդեն երրորդն էր 2022 թվականի ընթաքցքում: Մինչ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսով զրուցել են այս տարվա հունվարի սկզբին և վերջին:

Քաղաքականություն