Կրկին երկար սեղան․ քննարկվում է Պուտին-Լավրով հանդիպումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ: Ռուսաստանի Դաշնության նախագահի և արտգործնախարարի աշխատանքային հանդիպման կադրերը հեռարձակել է Россия 24-ը։ 

 

Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք անվանել է «անվերջ և շատ վտանգավոր»։ 

Սերգեյ Լավրովը նշել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առանցքային առաջարկների վերաբերյալ ԱՄՆ արձագանքը բացասական է եղել։

 

Անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանի առաջին մասը չի բավարարում Ռուսաստանին, երկրորդն ավելի կառուցողական է»,-ասել է Լավրովը: 

 

Իսկ ահա օգտատերի աչքից չի վրիպել բավական երկար սեղանը, որի երկու կողմերում, միմյանցից հեռու են նստել Պուտինն ու Լավրովը:

Քաղաքականություն