Կիևը կարո՞ղ է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց

Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն հնարավոր է համարել, որ Ուկրաինան կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից, որպեսզի խուսափի պատերազմից։  Այս մասին նա հայտարարել Է BBC-ի ռադիոյի եթերում, փոխանցում է «Ռիա Նովոստին»։
 

«Մենք ճկուն ենք, փորձում ենք գտնել խնդրի լուծման լավագույն միջոցը»,- պատասխանել է նա հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Կիևի իշխանությունները դիտարկում են պատերազմի գաղափարից հրաժարվելու հնարավորությունը։

 

Վերջին ամիսներին ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրները մեղադրում են Մոսկվային Ուկրաինա «ներխուժում»  նախապատրաստելու մեջ ։ Այսպես, ԶԼՄ-ները գրում են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եվրոպացի առաջնորդներին հայտարարել է, որ Ռուսաստանը կհարձակվի հարեւան պետության վրա փետրվարի 16-ին:

 

Կրեմլում եւ ԱԳՆ-ում մերժում են բոլոր պնդումները՝  ընդգծելով, որ Ռուսաստանը չի մասնակցում ներուկրաինական հակամարտությանը եւ չի խախտում որեւէ պայմանավորվածություն, ի տարբերություն Կիեւի, որը չի հետեւում Մինսկի համաձայնություններին:


Ուկրաինայի իշխանությունները ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ՉԺՀ-ի հետ սահմանին կենտրոնացրել են զինված ուժերի անձնակազմի շուրջ կեսը, բանակը պարբերաբար գնդակոծում է աշխարհազորայիններին, այդ թվում ՝ արեւմտյան երկրների կողմից փոխանցված արգելված տեխնիկայի կիրառմամբ:
Ընդհանուր առմամբ միլիարդավոր դոլարների սպառազինության մատակարարումներին մասնակցում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Լեհաստանը, Թուրքիան, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Ռումինիան, Էստոնիան: Բացի այդ, Ուկրաինա շարունակում են ժամանել օտարերկրյա ռազմական հրահանգիչները ։
Մոսկվայում բազմիցս կոչ են արել դադարեցնել տարածաշրջանը զենքով մղել, քանի որ դա կարող է Կիեւին ռազմական արկածախնդրության դրդել:

Քաղաքականություն