Ամերիկայում ինքնաթիռը ջուրն է ընկել

 Ինքնաթիռը, որում 7 մարդ կար, ամերկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի ափերի մոտ ընկել է ջուրը, հայտնում է տեղի WCTI-TV հեռուստաալիքը։ Դեպքի վայրում փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում` ուղևորներին և անձնակազմին գտնելու համար:

 

Ինչպես տեղեկացրել են տեղի իշխանությունները, կիրակի ցերեկը ինքնաթիռն ընկել է Քարթերետ օկրուգի ափից արեւելք՝ 4 մղոն (մոտ 6,5 կիլոմետր) հեռավորությամբ։ Պաշտոնյաների կարծիքով՝ օդանավում չորս դեռահաս եւ երեք մեծահասակ (ներառյալ օդաչուն) են եղել։ Գրում է BNO-ն:

 

Առափնյա պահպանությունից տեղեկացրել են, որ ինքնաթիռը թռչում էր տատանվելով եւ անհետացել է ռադարի էկրանից։ Որոնումներին մասնակցում են առափնյա պահպանության երկու նավակ, մոտորանավակ, ինչպես նաեւ ուղղաթիռ։

Քաղաքականություն