Հասարակություն

Ադրբեջանում ՊՆ գնդապետ է ձերբակալվել խոշոր յուրացման համար

Ադրբեջանում ՊՆ գնդապետ է ձերբակալվել խոշոր յուրացման համար

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է պաշտպանության նախարարության ֆինանսական վարչության պետ, գնդապետ Ռաֆայել Խալաֆովին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Սաբաիլի շրջանային դատարանը նրան չորս ամիս ժամկետով կալանքի տակ է վերցրել։

 

Խալաֆովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179.4 հոդվածով (առանձնապես խոշոր չափերով յուրացում): Մասնավորապես, նա կասկածվում է ավելի քան կես միլիոն մանաթ (մոտ 300 հազար դոլար) յուրացման մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250