
Խրտվիլակ, թե՞ քաղաքային դեկորացիա. մանրամասներ` համացանցում քննարկվող զինվորի արձանիկի մասին

Այսօր ինչպես թելեգրամյան ալիքներում, այնպես էլ որոշ լրատվականներում տարածում գտավ Գյումրու Տիգրան Մեծ փողոցում արված մի լուսանկար: Լուսանկարում փայտե քանդակ է` զենքը ձեռքին զինվորի կերպար:
Լրատվականներից մեկն էլ ահազանգ է ստացել Գյումրու քաղաքացիներից մեկի կողմից: Վերջինս նշել է, թե արձանիկը խրտվիլակ է հիշեցնում ու այդ մասին արդեն ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել:
Аuroranews.am-ը պարզել է, որ արձանիկը, որի մասին խոսվում է, ոչ թե խրտվիլակ է, այլ քաղաքի տարբեր անկյուններում տեղադրված փայտե դեկորացիաների շարքի հերթական մասնիկը: Նշենք, որ Գյումրու փողոցներում կարելի է գյումրեցու կերպար մարմնավորող տարբեր փայտե արձանիկների հանդիպել: Կան նարդի, հոլ խաղացող փայտե քաղաքային դեկորացիաներ, այժմ նաև շարքը համալրվել է զինվորի կերպարով:
Գյումրու քաղաքապետարանի մամուլի բաժնից Auroranews.am-ին ասացին, որ արձանների հեղինակը գյումրեցի մի կին է: Այս թեմատիկայով արձանիկներ տեղադրված են քաղաքի տարբեր անկյուններում: