
Գարուն և Զազը կժամանեն Հայաստան` Ֆրանկոֆոնիայի շրջանակում

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական և «Հայա» փառատոնների շրջանակում Հայաստանը կհյուրընկալի այնպիսի մեծանուն արտիստների, ինչպիսիք են Գարուն, Զազը դաշնակահարներ Դենիս Մացուևը, Եֆիմ Բրոնֆմանը և այլք: Այս մասին հայտնել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն, «Սոնատի» ընկերության համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանը:
«Երևանյան հեռանկարներ»-ի շրջանակում 2022-ի մայիսին Եվրոպայից 25 քաղաքապետ կժամանի Երևան Համերգներով կներկայանան աշխարհահռչակ դասական երաժիշտներ դաշնակահար Դենիս Մացուևը, «Գրեմմի»-ի դափնեկիր դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը և այլք:
Ապրիլին Ֆրանկոֆոնիայի շրջանակում Մարզահամերգային համալիրում հանդես կգա ֆրանսիացի երգիչ Գարուն:
Փառատոնի առաջին համերգը տեղի կունենա հունիսի 30-ին բացօթյա հարթակում: Այն անցկացվելու է Արագածոտնի մարզում: Հուլիսի 1-ին կլինի «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ ծրագիրը, իսկ հաջորդ օրը ելույթ կունենա ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազը: